пятница, 16 октября 2015 г.

Կոնֆուցիականություն

Կոնֆուցիականություն կամ Կոնֆուցիոսականություն ( ավանդական չինարեն՝ 儒學, պարզ չինարեն՝ 儒学) , Չինաստանումտարածված բարոյա-քաղաքական իմաստասիրական համակարգ (ուսմունք) և կրոն։ Ուսմունքի հիմնադիրը Կոնֆուցիոսն է։

Հիմնական եզրույթաբանություն

Կոնֆուցիականության չինական բնորոշումը չի պարունակում հղում դրա հիմնադրին՝ դա չին.՝  կամ չին.՝ 儒家 է, այսինքն «Կրթված մարդկանց դպրոց»։ Այս կերպ ավանդությունը երբեք գաղափարախոսական համակարգը չի համարել մի մտավորականի տեսական ժառանգությունը։ Կոնֆուցիականությունը, փաստորեն, իրենից ներկայացնում է դրույթների ու դասերի համախումբ, որոնք ի սկզբանե դարձել էին հնագույն առասպելների ու գաղափարների զարգացման աղբյուրը։ Հին կոնֆուցիականությունը դարձավ նախորդ ազգային քաղաքակրթության հոգևոր փորձի մարմնավորումն ու ավարտը։ Այս իմաստով կիրառվում է չին.՝ 儒教 տերմինը։

четверг, 15 октября 2015 г.

Զրադաշտականություն

Զրադաշտականություն (ավեստա. vahvī- daēnā- māzdayasna, թարգ.՝ «Իմաստության պաշտամունքի Բարի հավատք», պարս.. «بهدین» - behdin, թարգ.՝ «Բարի հավատք»), Պարսկաստանում և Մերձավոր Արևելքում նախաքրիստոնեական ու հետքրիստոնեական շրջաններում, մինչև Իսլամի հաստատումը, տիրապետող կրոնական ուղղություն, որի հիմնադիրն է համարվում Զրադաշտը։

Ծագումը

Պատմությանը հայտնի Աստծո նախախնամությամբ, հայտնությամբ տրված առաջին կրոնը։ [1]։ Հստակ թվագրմանն անհայտ է կրոնի ծագումը, սակայն պատմական առաջին հիշատակումները թույլ են տալիս եզրակացնելու, որ այդ շրջանում արդեն Զրադաշտականությունը բավականին տարածված էր և երիտասարդ կրոնների շարքին չէր պատկանում։ Զրադաշտականությունն իր անունը ստացել է Աստծուց հայտնությամբ զրադաշտական դավանանքի ուսմունքն ու հիմնական գաղափարները ստացած նահապետի՝ Զրադաշտի անունով, ով հելլենիստական աշխարհում հայտնի էր Զորոաստր, իսկ ասիականում՝ Զարաթուշթրա-Զարթոշթ անունից։

Ֆետիշիզմ

Ֆետիշիզմ (ֆր.՝ fetiche - թալիսման, հմայիլ, կուռք), գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։
Ֆետիշիզմի բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։

Բուդդիզմ

Բուդդայականություն (սանսկր.՝ बुद्ध धर्मbuddha dharma IAST։ պալի बुद्ध धम्मbuddha dhamma«Լուսավորվածի ուսմունք»[1]։ չին. 佛教 fójiào), կրոն, որը ծագել է Ք.ա. 5-րդ դարում Հնդկաստանում, երբ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները ևԳանգեսի հովտում ստեղծվում էին ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթհա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը սանսկրիտ լեզվով նշանակում է «պայծառացած»։ Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է Ք.ա. 570 թվականին, այժմյանՆեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնված մի արձանագրությունը հաստատեց նրա իրական լինելը։

среда, 14 октября 2015 г.

Սինտոիզմ

Սինտոիզմ (ճապ.՝ 神道, «սինտո», թարգ.՝ «աստվածների ուղի»), ճապոնական հնագույն կրոնը։ Սինտոիզմի դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից։ Դիցարանը գլխավորում է արևի աստվածուհի Ամաթերասուն, որից սկիզբ է առնում ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։ 1868 թվականին սինտոիզմը ճանաչվել է ճապոնիայի պետական կրոն։ 1947 թվականին սահմանադրությանբ այն հավասարվեց Ճապոնիայի մյուս պաշտամունքներին և այսպիսով դադարեց պետական կրոն լինելուց։