четверг, 15 октября 2015 г.

Բուդդիզմ

Բուդդայականություն (սանսկր.՝ बुद्ध धर्मbuddha dharma IAST։ պալի बुद्ध धम्मbuddha dhamma«Լուսավորվածի ուսմունք»[1]։ չին. 佛教 fójiào), կրոն, որը ծագել է Ք.ա. 5-րդ դարում Հնդկաստանում, երբ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները ևԳանգեսի հովտում ստեղծվում էին ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթհա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը սանսկրիտ լեզվով նշանակում է «պայծառացած»։ Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է Ք.ա. 570 թվականին, այժմյանՆեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնված մի արձանագրությունը հաստատեց նրա իրական լինելը։

Բուդդայականությունը համարվում է համաշխարհային կրոններից մեկը։
Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության ևիսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի ևդրախտի գոյությունը։ Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։
Բուդդայականության էությունն ամփոփված է չորս պնդումների մեջ՝
1.   կյանքը տառապանք է,
2.   տառապանքների պատճառն են ցանկություններն ու կրքերը,
3.   գոյություն ունի տառապանքներից ազատվելու միջոց՝
4.   գոյություն ունի ութմասնյա ուղի, որը տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է նիրվանայի։
Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է։ Այն մարդուն կտրում է արտաքին աշխարհից և ազատում է նրա օբյեկտների հետ կապվածությունից։
Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայիգաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստերջանիկառողջ, իսկ եթե բացասական է, ապա՝միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։
 Բուդդիզմը բաժանվում է երկու մեծ ուղղությունների՝ Թհերավադա («ավագների դպրոց») և Մահայանա («մեծ մարտակառք»)։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (ԿամբոջաԼաոսԹայլանդՄյանմա ևն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում ( ՉինաստանԿորեաՃապոնիաՎիետնամՍինգապուրԹայվան ևն)։ Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն տարատեսակը։
Բուդդայականությունն այսօր համարվում է աշխարհում ամենաարագ տարածվող կրոնը։
Բուդդիզմը աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում։ Բուդդիզմը սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ ընդդեմ քարացած ուղղափառ բրահմայությանը և արտաքին ծիսակարգերին։
Բուդդիզմը չընդունեց ինչպես բրահմայի ուսմունքը, այնպեսև Վեդայի սրբերի հեղինակությունը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր մարդկարող է դառնալ սուրբ՝ արխատ կամ բուդդա։ Դրա հետ մեկտեղ բուդդիզմը հանդիսանում է Ուպանիշադի փիլիսոփայության կրկնությունը՝ նոր տրամաբանությամբ։ Կարմայի օրենքների հանդեպ հավատքը, վերածնվելու և մոկշայի կամ նիրվանայի հասնելու հնարավորությունը, աշխարհի և անհատականության փոփոխական լինելու գաղափարներն ընդհանուր են ուպանիշադի և բուդդայի համար։
Բուդդայի կյանքը
Բուդդիզմի հիմնադիր է համարվում Սիդհարթհա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպե Բուդդա՝ Լուսավորիչ։ Շակյա գերդաստանիՇուդհոդանա թագավորի որդի Սիթհարթհա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567 թ։ Համաձայն առասպելների՝ թագավորը որդու մասին արված մարգարեությունիցպաշտպանելու համար միակ ժառանգին մեկուսացրել էր դրսի աշխարհից, շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի։ Գաուտաման ապրում էր անհոգ կյանք, նա ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ և արդեն ուներ մի երեխա։ Սակայն, մի օր նրան հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում՝ բորոտի, զառամյալ ծերունու և թաղման արարողության հետ։ Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդությունծերություն և մահ։ Հետո նա հանդիպում է մի չքավոր ճգնավորակյացի, ում կանքում ոչ մի բան պետք չէր։ Այդ ամենից ցնցված արքայազնն սկսում է մտածել մարդկային կյանքի իմաստի մասին։ Նա փախչում է պալատից և 29 տարեկանում միանում է թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անց է կացնում վեց տարի։ Այդ տարիները խորը մտածմունքների մեջ անցկացնելով, նա 35 տարեկանում դառնում է Բուդդա՝ լուսավորված, արթնացած։ Դրանից հետո Բուդդան 45 տարի քարոզում է իրուսմունքը։ Բուդդայի աշակերտների թիվն անընդհատ աճում է։ Նրանք միանում են բուդդայական համայնքներին՝ սանգհաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր։ Բոլոր ուղղություններով ուղարկվում են առաքյալներ, ովքեր պետք է տարածեին նոր ուսմունքը։ Բրահմայականները նույնպես դիմում են բուդդիզմին։ Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտներ։ 40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանայի՝ բացարձակ ազատության։ Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով։ Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի հարցերնանցողիկ են, պայքարեցե'ք ձեր ազատության համար»։ Բուդդան մահացավ 80 տարեկանում՝ Հնդկաստանի Կուշինագարում։


Комментариев нет:

Отправить комментарий