четверг, 3 декабря 2015 г.

Կրոններ դասընթացի անհատական առաջադրանքներ. 9-րդ դասարան

Բուդդայականության ծագումը

Իսլամի ծագումը

Սինտոյականության հիմնական դավանաբանական առանձնահատկությունները

Կոնֆիցիականության ծագումը և ուսմունքը

Զրադաշտականության ընդհանուր բնութագիրը

Քրիստոնեության ազդեցությունը Վերածննդի դարաշրջանի կերպարվեստում

Ֆետիշիզմ և անիմիզմ. Ընդհանուր նկարագրություն


Սկանդինավյան դիցարանը 

Կրոններ դասընթացի անհատական առաջադրանքներ 11-րդ դասարան


Քրիստոնեություն և Իսլամ. Համեմատական զուգահեռներ

Սինտոյականության դերը ճապոնական մշակույթում

Կոնֆուցիականությունը չինական քաղաքական համակարգում

Զրադաշտականության ուսմունքի զարգացման փուլերը

Ամերիկյան հնդկացիների հիմնական դավանաբանական ելակետերը

Բուդդայականության ծագումը

Բուդդայականության ուսմունքի առանձնահատկությունները

Սկանդինավյան դիցարանը

Հունա-հռոմեական և սկանդինավյան դիցարանների զուգահեռներ

Նախակրոնական հավատալիքներ (ֆետիշիզմ, անիմիզմ)

Քրիստոնեությունը և վաղմիջնադարյան արվեստը


Իսլամական մշակույթ (ճարտարապետություն, կերպարվեստ)

Սկանդինավյան դիցաբանություն

Ամենասկզբում եղել է սև անդունդ` Գինունգագապ, դրա երկու կողմերում ընկած էին երկու թագավորություն. սառույցի`Նիֆլհեյմև կրակի` Մուսպելլհեյմ։ Նիֆլհեյմում կար աղբյուր` Հվերգելմիր, տասներկու խոշոր վտակներ սկիզբ էին առնում նրանից։ Ցուրտը ջուրը դարձնում էր սառույց, սակայն աղբյուրը անդադար հարվածում էր` շարժելով սառցաբեկորները դեպի Մուսպելլհեյմ։ Երբ սառույցը մոտեցավ կրակի թագավորությանը, սկսեց հալվել, կայծերը որ դուրս էին թռչում հարևան թագավորությունից, խառնվեցին ջրի հետ, առաջացան Իմիր հսկան և Աուդումլա երինջը։ Իմիրի քրտինքից առաջացան տղամարդն, կինը և որդին։ Դրանք առաջին հրիմտուրսեններն էին։ Աուդումլա կովը լիզում էր ալեխառն աղահամ քարերը, որպեսզի իր կաթով կերակրի Իմիրին։ Նրա լեզվի ջերմությունից և քարերի սառնությունից ծնվեց Բուրին։ Նրա որդին` Բյորը, ամուսնացավ Իմիրի թոռնուհու` հսկա Բեստլայի հետ, նա էլ ունեցավ երեք որդի` ասեր Օդին, Վիլի, Վե։ Ասերը սպանեցին իրենց նախապապուն` Իմիրին, իսկ նրա մարմնից

четверг, 26 ноября 2015 г.

Իսլամ

Իսլամը (արաբ.՝ الإسلام), համաշխարհային կրոն, որի հիմքը Ղուրանն է։ Մուսուլմանությունը Իսլամի հայերեն անվանումն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը բացարձակ միաստվածություն է, Ալլահին (Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդներն են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամմադ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել է տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։

среда, 11 ноября 2015 г.

Ամերիկյան հնդկացիական ցեղերի հավատալիքները

Կրոն, ավանդույթներ և սովորույթներ 
Հայտնի է, որ հնդկացիական բոլոր ցեղերը դավանում էին բազմաստվածություն, ու պաշտում տարատեսակ աստվածների, սակայն միևնույն է ունեին մեկ գլխավոր աստված, ով համարվում էր ամենի արարիչն ու ստեղծողը: Նա մի քայլ բարձր էր մյուս աստվածներից: Հնդկացիների տարբեր ցեղեր անվանում էին նրան տարբեր անուններով, բայց բոլորի մոտ էլ դա նույն աստվածն էր: Հնդկացիների հայտնի ցեղ` Ալգոնկինները անվանում էին նրան Գիթչի Մանիտու կամ ուղղակի Մանիտու, որ բառացիորեն թարգմանվում է այսպես` «Մեծ Ոգի»

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի ուսուցիչների և սովորողների խմբի հյուրընկալության հաշվետվություն

Սույն թվականի նոյեմբերի 1-ին «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը» կրթական փոխանակումների ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Ստեփանակերտի Ա. Դ. Սախարովի անվան 8-րդ դպրոցի ուսուցիչների (թվով՝ 3) և սովորողների (թվով՝ 19) խմբին: Հյուրերի ընդունելությունը կազմակերպվեց Դպրոց-պարտեզի հյուրատանը:

пятница, 16 октября 2015 г.

Կոնֆուցիականություն

Կոնֆուցիականություն կամ Կոնֆուցիոսականություն ( ավանդական չինարեն՝ 儒學, պարզ չինարեն՝ 儒学) , Չինաստանումտարածված բարոյա-քաղաքական իմաստասիրական համակարգ (ուսմունք) և կրոն։ Ուսմունքի հիմնադիրը Կոնֆուցիոսն է։

Հիմնական եզրույթաբանություն

Կոնֆուցիականության չինական բնորոշումը չի պարունակում հղում դրա հիմնադրին՝ դա չին.՝  կամ չին.՝ 儒家 է, այսինքն «Կրթված մարդկանց դպրոց»։ Այս կերպ ավանդությունը երբեք գաղափարախոսական համակարգը չի համարել մի մտավորականի տեսական ժառանգությունը։ Կոնֆուցիականությունը, փաստորեն, իրենից ներկայացնում է դրույթների ու դասերի համախումբ, որոնք ի սկզբանե դարձել էին հնագույն առասպելների ու գաղափարների զարգացման աղբյուրը։ Հին կոնֆուցիականությունը դարձավ նախորդ ազգային քաղաքակրթության հոգևոր փորձի մարմնավորումն ու ավարտը։ Այս իմաստով կիրառվում է չին.՝ 儒教 տերմինը։

четверг, 15 октября 2015 г.

Զրադաշտականություն

Զրադաշտականություն (ավեստա. vahvī- daēnā- māzdayasna, թարգ.՝ «Իմաստության պաշտամունքի Բարի հավատք», պարս.. «بهدین» - behdin, թարգ.՝ «Բարի հավատք»), Պարսկաստանում և Մերձավոր Արևելքում նախաքրիստոնեական ու հետքրիստոնեական շրջաններում, մինչև Իսլամի հաստատումը, տիրապետող կրոնական ուղղություն, որի հիմնադիրն է համարվում Զրադաշտը։

Ծագումը

Պատմությանը հայտնի Աստծո նախախնամությամբ, հայտնությամբ տրված առաջին կրոնը։ [1]։ Հստակ թվագրմանն անհայտ է կրոնի ծագումը, սակայն պատմական առաջին հիշատակումները թույլ են տալիս եզրակացնելու, որ այդ շրջանում արդեն Զրադաշտականությունը բավականին տարածված էր և երիտասարդ կրոնների շարքին չէր պատկանում։ Զրադաշտականությունն իր անունը ստացել է Աստծուց հայտնությամբ զրադաշտական դավանանքի ուսմունքն ու հիմնական գաղափարները ստացած նահապետի՝ Զրադաշտի անունով, ով հելլենիստական աշխարհում հայտնի էր Զորոաստր, իսկ ասիականում՝ Զարաթուշթրա-Զարթոշթ անունից։

Ֆետիշիզմ

Ֆետիշիզմ (ֆր.՝ fetiche - թալիսման, հմայիլ, կուռք), գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։
Ֆետիշիզմի բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։

Բուդդիզմ

Բուդդայականություն (սանսկր.՝ बुद्ध धर्मbuddha dharma IAST։ պալի बुद्ध धम्मbuddha dhamma«Լուսավորվածի ուսմունք»[1]։ չին. 佛教 fójiào), կրոն, որը ծագել է Ք.ա. 5-րդ դարում Հնդկաստանում, երբ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները ևԳանգեսի հովտում ստեղծվում էին ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթհա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը սանսկրիտ լեզվով նշանակում է «պայծառացած»։ Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է Ք.ա. 570 թվականին, այժմյանՆեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնված մի արձանագրությունը հաստատեց նրա իրական լինելը։

среда, 14 октября 2015 г.

Սինտոիզմ

Սինտոիզմ (ճապ.՝ 神道, «սինտո», թարգ.՝ «աստվածների ուղի»), ճապոնական հնագույն կրոնը։ Սինտոիզմի դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից։ Դիցարանը գլխավորում է արևի աստվածուհի Ամաթերասուն, որից սկիզբ է առնում ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։ 1868 թվականին սինտոիզմը ճանաչվել է ճապոնիայի պետական կրոն։ 1947 թվականին սահմանադրությանբ այն հավասարվեց Ճապոնիայի մյուս պաշտամունքներին և այսպիսով դադարեց պետական կրոն լինելուց։