среда, 11 ноября 2015 г.

Ամերիկյան հնդկացիական ցեղերի հավատալիքները

Կրոն, ավանդույթներ և սովորույթներ 
Հայտնի է, որ հնդկացիական բոլոր ցեղերը դավանում էին բազմաստվածություն, ու պաշտում տարատեսակ աստվածների, սակայն միևնույն է ունեին մեկ գլխավոր աստված, ով համարվում էր ամենի արարիչն ու ստեղծողը: Նա մի քայլ բարձր էր մյուս աստվածներից: Հնդկացիների տարբեր ցեղեր անվանում էին նրան տարբեր անուններով, բայց բոլորի մոտ էլ դա նույն աստվածն էր: Հնդկացիների հայտնի ցեղ` Ալգոնկինները անվանում էին նրան Գիթչի Մանիտու կամ ուղղակի Մանիտու, որ բառացիորեն թարգմանվում է այսպես` «Մեծ Ոգի»
: Հնդկացիների մյուս խոշոր ցեղը` Սիուն անվանում էին նրան Վականտանկա, որ թարգմանաբար նշանակում է « Մեծ ու խորհրդավոր», մի ուրիշ հնդկացիական ցեղ`Վիննեբագին անվանում էին այս գլխավոր աստծուն «Արարիչ, ստեղծող» և այլն: Այս Մեծ ոգուն ասոցացնում էին արևի հետ, ու պատկերում  արևի տեսքով, ու հենց այս պատճառով է, որ հնդկացիների մոտ գլխավոր սիմվոլներիցարևն է: Արև օգտագործում էին թե հագուստի մեջ, թե դեմքի կամ մարմնի նկարազարդման ժամանակ, թե աքսեսուարներում ու թե քրմերի տաճարներում: Հնդկացիները իրենց բոլոր տոների ժամանակ ունեին հատուկ արևին նվիրված պար, որ հենց էդպես էլ կոչում էին «Արևի պար»: Պարում էին տոների ժամանակ, խարույկի շուրջ, իրենց էթնիկ երգերի ու երաժշտությունների ներքո: 
Հնդկացիները իրենց շրջապատող ամենը համարում էին սուրբ, քանի-որ կարծում էին, որ դա ստեղծել է Մեծ Ոգին: Սորբ էին համարում նաև այն ամենը, ինչը գոյություն ունի մեր այս հողում` կենդանիները, բույսերը, անգամ բնական ուժերն ու աղետները: Նրանք իրենց զգում էին մեկ ամբողջություն բնության հետ, և ընդհանրապես չէին փորձում առանձնանալ, կամ առանձնացնել <<Մարդկային ռասսան>> բնությունից: Ամեն կերպ փնտրում էին հարմոնիան ու ապրում ներդաշնակ կենդանիների ու բույսերի հետ: Նրանք նաև ուսումնասիրում էին փիլիսոփայություն ու խորը հոգեբանություն, փորձելով ներթափանցել իրենց խորքերը ու հասկանալ աշխարհը: Նրանց համար փիլիսոփայության մեջ խորանալը` կյանքի նպատակ էր: 
Ունեին բազմաթիվ հետաքրքիր ու յուրօրինակ ավանդույթներ և սովորույթներ: Պարտադիր ավանդույթ էր ծխելը << Խաղաղության ծխախոտ>> : Սա համարվում էր աղոթք: Ընդհանրապես ծխախոտ հնդկացիներն օգտագործում էին միայն հատուկ տոնակատարությունների ժամանակ, իսկ առօրյա կյանքում ծխում էին ուռենու արմտատների և մի քանի ուրիշ բույսերի խառնուրդ: Այս տոնակատարությունների ժամանակ` տոնախմբությունից անմիջապես հետո, հավաքվում էին տեղի հնդկացիներով, սեռի տարբերություն չկար, սրան մասնակցում էին և կանայք ու թե տղամարդիկ` նստում էին հողին շրջան կազմած ու սկսում հերթով ծխել նույն մեծ ու հաստ, հատուկ պատրաստված ծխախոտից: Ծխախոտը փոխանցվում էր հերթականությամբ, ժամացույցի սլաքի ուղղությամբ: Նրանցից յուրաքանչյուրը երբ քաշում էր ծխախոտի ծուխը` փչում էր այն չորս կողմ`լույսի, հողի, երկնքի և ջրի կողմերով: Այս ավանդույթը կատարելով, նրանք ուղղվում էին դեպի աստվածները, և դրա ավարտից հետո կարծում, որ ստացել են աստվածային էներգիա: Սա խորհրդանշում էր ամուր կապը մարդկանց և աստվածների միջև: 
1890 թ-ին հնդկացիների ցեղերից մեկի` սախապտիների առաջնորդ Սմոխալլան, պատերազմից առաջ կանգնեց սպիտակների առաջնորդի դիմաց ու ասաց այսպիսի խոսքեր. << Դուք պահանջում եք ինձնից, որ փորեմ հողը: Դա նույնն է, որ վերցնեմ դանակն ու դրանով մտնեմ մորս մեջ: Դա նշանակում է, որ երբ մեռնեմ նա ինձ չի ընդունի իր մոտ, և չի թողնի, որ մտնեմ իր մեջ, ու հանգչեմ: Դուք պարտադրում եք, որ ես հանեմ քարերը հողի միջից, իսկ դա նույնն է, որ ես ճղեմ մորս մաշկը, ու հանեմ նրա ոսկորները: Դա նշանակում է, որ մահվանից հետո ես չեմ կարող դառնալ նրա պտուղը, որպեսզի հետո կրկին վերածնվեմ: Դուք ստիպում եք ինձ, որ ես պոկեմ խոտերը, չորացնեմ դրանք, վաճառեմ, իսկ այնուհետև դրա փոխարեն ստանամ գումար, ինչպես անում եք դուք սպիտակներդ: Բայց ինչպե՞ս կարող եմ պոկել սեփական մորս մազերը>>: 
Ավելի հայտնի խոսքեր են մեծ առաջնորդ Սիետտաի խոսքերը. <<... Հողը մեր մայրն է: Այն ինչ կատարվում է հողի հետ` կատարվում է նաև իր տղաների ու աղջիկների հետ: Հողը մեզ չի պատկանում, այդ մենք ենք հողին պատկանում: Այո, մենք դա գիտենք: Բնությունը և մենք կապված ենք արյունով, որը միացնում է մեզ իրար, ու դարձնում մեկ ամբողջական ընտանիք: Մենք չենք գործում կյանքի սարդոստայնը – մենք ուղղակիորեն դրա թակարդում ենք: Ինչ էլ, որ մենք անենք սարդոստայնին, դա մենք մեզ ենք անում>>: 
Այս ասույթները բավականին լավ բնութագրում են հնդկացիների աշխարահայացը: Սպիտակները տեսնելով, թե ինչպես են հնդկացիները ներողություն խնդրում որսի ժամանակ իրենց սպանած կենդանուց, թե ինչպես են խոսում ջրի կամ ծառերի հետ` համարելով նրանց շնչավոր էակներ, թե ինչպես կարող էին ասել, որ իրենք տեր չեն, այլ եղբայր են բնությանը` սկսեցին անվանել կամիրներին «Վայրենիներ »: Միևնույն ժամանակ կարմիրները ապշած էին, թե ինչպես կարող են սպիտակները կտրել ծառեր, անտառներ, անիմաստ ոչնչացնել բիզոններին ու մյուս կենդանիներին և այլն: Դի Բրաունը նշում է. << Հնդկացիներին թվում էր, թե Եվրոպացիները ատում են բնությունը` կենդանի անտառները իր թռչուններով ու կենդանիներով հանդերձ, ծածկված խոտերով դաշտերը, ջուրը և անգամ օդը>>: 
Հնդկացիների մոտ զարգացած էր բարձր կրոնական զգացումը: Դա բացատրվում է այսպես`նրանք վստահ էին, որ իրոք ունեն հատուկ ուժ, որով կորողանում են ուղղիղ կապ հաստատել կախարդական ուժերի հետ: Իրենց ասելով` իրենք ստանում էին այդ հատուկ ուժից հրամաններ ու խորհուրդներ, և վերջում ստանում էին այդ ուժի մի մասը: Ըստ հնդկացիների հավատալիքների`ոգիների հետ կոնտակտ էին հաստատում քնած ժամանակ` երազում, կամ էլ երբ հայտնվում էին կախարդական իրականությունում, նրանք գալիս էին կախարդական իրականություն, երբ հալուցինացիաներ առաջացնող բույսերի ազդեցության տակ էին: Սա ավելի հաճախ անում էին շամաններն ու քրմերը, օրինակ հենց <<Արևի պար>> -ի ժամանակ: Իսկ երազում կապնվելը ոգիների հետ տարածված էր բավականին լայն մաշտաբներով: Որպեսզի տեսնեին իրականության հետ կապված երազներ, որոնք պարտադիր պիտի կատարվեին, նրանք հետևում էին սուրբ պասին: Պասը անցկացնում էին լրիվ միայնակ, առանց ուտելիքի ու ջրի, դժվար հասանելի վայրերում:   
Յուրաաքնչյուր հնդկացի իր առաջին պասը կատարում էր դեռ դեռահասության տարիքում: Նա պիտի տեսներ երազում ինչ-որ կենդանի, թռչուն կամ ցանկացած այլ արարած, որը համաձայնում էր դառնալ իր « Գաղտնի օգնականը»: Դա դառնում էր հնդկացու սեփական տոտեմը, և ստանձնում էր նրա հովանավոր ոգու դերը: Հովանավոր ոգին, օրենքով պիտի երազում ցույց տար փոքր, խառը կտորներով առարկաներ, որոնք իրար միացնելով ստանում էին «Կախարդական կապ» -ը: Այս կապը ուներ մոգական հատկություններ, և դրա շնորհիվ հնարավոր էր դառնում մտնել կոնտակտի մեջ հենց իր` Հովանավոր ոգու հետ: Յուրաքանչյուր հնդկացու համար այս կապը ուներ այնպիսի մեծ կարևորություն ու նշանակալից դեր, ինչպես օրինակ խաչը կամ սրբապատկերըքրիստոնյաի համար: 
Նրանք կարող էին դիմել իրենց հովանավոր ոգուն վտանգի ժամանակ կամ ցանկացած կարևոր իրադարձությունից առաջ: Հնդկացին պարտադիր լսում էր << Գաղտնի օգնական >> -ի խորհուրդները, որը ստանում էր քնած ժամանակ` երազի ընթացքում, և վերաբերվում էր դրան լրիվ լուրջ: Բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ այս << Գաղտնի օգնական >> -ի ասածները իրականացել են: Օրինակ`ապահովել են այդ օրվա հաջող որսը, հաջողություն պատերազմում և անգամ փրկել են մարդկանց կյանք: Եթե այդ երազներից մեկը ինչ որ կերպ առընչվում էր իրենց տոհմի կամ ցեղի հետ, ապա դա չափից ավելի լուրջ էր, ու այդ հարցով զբաղվում էին շամաններն ու քրմերը: Նրանք պիտի կառավարեին հզոր կախարդության էներգիայի ազատությունը և ամեն կերպ հասկանաին ու բացատրեին այն: Դա ի վերջո բերում էր նրան, որ առաջնորդները չեղարկում էին կարևոր հանդիպումները կամ արդեն ընդունված որոշումներն ու հրամանները: 
Հնդկացիները հայտնի են նաև իրենց հյուրընկալությամբ ու մարդամոտությամբ: Անգամ սրա վերաբեյալ ունեն մի հայտնի լեգենդ, որին պարտադիր հետևում էին ու ընդունում: Եթե երեխան փոքր տարիքից հատկություն ուներ ագահության, կամ մտածում էր առաջնահերթ իր մասին, ապա ըստ վերը նշված լեգենդի ասվում էր, որ ապագայում այդ երեխան կլինի առհամարված ու ոչ սիրված իրեն շրջապատողների կողմից, մեռնելու է ամոթի մեջ: 
Բոլոր հնդկացիները իրենց հասարակ կյանքով հանդերձ բառացիորեն տալիս էին ամեն-ամեն բան ինչ ունեին` իրենց բարեկամներին կամ ազգականներին:Հյուր ունենալու դեպքում վարվում էին նույն կերպ: Ավելի շատ տալիս էին ծերերին և աղքատներին` նրանց ումից հետ պատասխան չէին ակընկալում, ու չէին էլ մտածում, որ դա պիտի մի օր ետ ստանան: 


Комментариев нет:

Отправить комментарий