четверг, 26 ноября 2015 г.

Իսլամ

Իսլամը (արաբ.՝ الإسلام), համաշխարհային կրոն, որի հիմքը Ղուրանն է։ Մուսուլմանությունը Իսլամի հայերեն անվանումն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը բացարձակ միաստվածություն է, Ալլահին (Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդներն են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամմադ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել է տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին։ Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին։ Վերջին առաքյալը մարգարեներից Մուհամմադն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով։
Ալլահ արաբերենից թարգմանաբար նշանակում է Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ։ Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները։ Ալլահը միակն է ու ամենակարողը, չի ծնել ու չի ծնվել, և ոչ ոք նրան չի կարող հավասարվել։ Ալլահի առկայությունը անհրաժեշտ է, իսկ դրա բացակայությունն՝ անհնար։ Ըստ մուսուլմանների, նա չունի իրեն հավասարը, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը։
Ղուրանը իսլամի սուրբ գիրքն է։ Ըստ իսլամի ուսմունքի, Ղուրանը ուղիղ, հավերժական և իրական Աստծո խոսքն է։ Ղուրանը ուղարկվել է Աստծո կողմից յոթերորդ երկինք, և ապա՝ հրեշտակ Գաբրիելը (Ջաբրաիլը) մաս-մաս փոխանցեց այն Մուհամմադ մարգարեին ավելի քան 23 տարիների ընթացքում։
Ղուրան բառը գալիս է արաբական Kyran բառից (բարձրաձայն ընթերցանություն)։ Ղուրանը բաղկացած է 114 սուրաներից (գլուխներ) և 6600 այաներից։ Ժամանակագրական կարգով առանձնանում են մեքքենական և մադինայական սուրահներ։ Մուսուլմանները կարծում են, որ Ղուրանը պարունակում է Աստծո նոր օրենքը, որն ունի աննշան տարբերություններ նախորդող օրենքներից։
Մուհամմադը (մոտ 570 թ - հունիսի 8, 632թ) - Իսլամի մարգարեն է, ով ուղարկվել է Աստծո կողմից ամբողջ մարդկությանը։ Մուսուլմանները հավատում են, որ Մուհամմադի միջոցով, Աստված ուղարկել է նոր կրոնը - իսլամը - ավարտուն տեսքով, ինչպես նաև Ղուրանը - վերջին Աստվածային Հայտնությունը։ Ըստ Իսլամի դրույթների, Մուհամմադը – Աստծո վերջին առաքյալն է նրանից հետո առաքյալներ չեն լինի մինչև դատաստանի օրը։ Մուհամմադը Մեքքենական Կուրեյշ ցեղից էր։ Նրա նախնիներից է մարգարե Աբրահամը ու նրա որդի Իսմայիլը։ Ռազմաքաղաքական, տնտեսական, կրթական և այլ ձեռքբերումները մուսուլմանների կողմից հանգեցրել է նրան, որ իսլամը դարձավ համաշխարհային կրոն։ Մուսուլմանների տեսանկյունից, Իսլամի ծագումը և զարգացումը առաջին հերթին կապված է Աստվածային հայտնութունից և ճակատագրից։ Իսլամը դարձավ նոր քաղաքակրթության, նոր տիպի մտածողության, ապրելակերպի հիմքը, որոնք ազդել են մարդկության պատմության ընթացքում։
Մուսուլմանական համայնքներ գոյություն ունեն ավելի քան 120 երկրներում և համակցված են, ըստ տարբեր տվյալներով 1,3 մինչև 1,9 միլիարդ մարդ։ 35 երկրներում Մուսուլմանները կազմում են բնակչության մեծ մասը, իսկ 29 երկրներում, Իսլամի հետևորդները կազմում են հզոր փոքրամասնություն։ 28 երկրներում, իսլամը ճանաչվել է պետական կամ պաշտոնական կրոն։ Մուսուլմանների միայն 18% է ապրում արաբական երկրներում։ Իսլամը երկրորդ ամենամեծ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից հետո, ինչպես նաև մոլորակի ամենաարագ աճող կրոնը։

Комментариев нет:

Отправить комментарий