четверг, 3 декабря 2015 г.

Սկանդինավյան դիցաբանություն

Ամենասկզբում եղել է սև անդունդ` Գինունգագապ, դրա երկու կողմերում ընկած էին երկու թագավորություն. սառույցի`Նիֆլհեյմև կրակի` Մուսպելլհեյմ։ Նիֆլհեյմում կար աղբյուր` Հվերգելմիր, տասներկու խոշոր վտակներ սկիզբ էին առնում նրանից։ Ցուրտը ջուրը դարձնում էր սառույց, սակայն աղբյուրը անդադար հարվածում էր` շարժելով սառցաբեկորները դեպի Մուսպելլհեյմ։ Երբ սառույցը մոտեցավ կրակի թագավորությանը, սկսեց հալվել, կայծերը որ դուրս էին թռչում հարևան թագավորությունից, խառնվեցին ջրի հետ, առաջացան Իմիր հսկան և Աուդումլա երինջը։ Իմիրի քրտինքից առաջացան տղամարդն, կինը և որդին։ Դրանք առաջին հրիմտուրսեններն էին։ Աուդումլա կովը լիզում էր ալեխառն աղահամ քարերը, որպեսզի իր կաթով կերակրի Իմիրին։ Նրա լեզվի ջերմությունից և քարերի սառնությունից ծնվեց Բուրին։ Նրա որդին` Բյորը, ամուսնացավ Իմիրի թոռնուհու` հսկա Բեստլայի հետ, նա էլ ունեցավ երեք որդի` ասեր Օդին, Վիլի, Վե։ Ասերը սպանեցին իրենց նախապապուն` Իմիրին, իսկ նրա մարմնից
ստեղծեցին Միդգարդը. մսից` հողը, ոսկորներից` լեռները, մազերից` բույսերը, կմաղքից` երկնակամարը։ Իմիրի վերքերից այնքան արյուն հոսեց, որ խեղդվեցին բոլոր ինեիստական հսկաները, այդ թվում` Աուդումլան։ Փրկվեցին միայն Բելգերմիրը և նրա կինը, սկիզբ դրվեց նոր սերնդին։ Ստեղծելով աշխարհը` Օդինը և նրա եղբայները որոշեցին բնակեցնել այն։ Ծովափին նրանք հայտնաբերեցին երկու ծառ` հացենի և լաստենի (այլ աղբյուրներով` ուռենի) ։ Հացենուց ստեղծեցին տղամարդուն, իսկ լաստենուց` կնոջը։ Այնուհետև Օդինը նրանց կյանք տվեց, Վիլին` միտք, Վեն` արյուն։ Այդպես ստեղծվեցին առաջին մարդիկ, տղամարդու անունն էր Ասկ, իսկ կնոջը` Էմբլա (նայել` Ասկ և Էմբլա)։ Ծովից այն կողմ` Միդգարդից արևմուտք, ասերը ստեղծեցին Յոտունհեյմ երկիրը և տվեցին այն կառավարելու Բելգերմիրին և նրա սերունդներին։ Գնալով ասերը շատանում էին և նրանք ստեղծեցին իրենց համար երկիր, անվանեցին այն Ասգարդ։
Սկանդինավյան դիցաբանության մեջ գերագույն աստված էր համարվում Օդինը։ Բացի Օդինից կային ևս 12 աստվածներ. ԹորԲալդրՏյուրՀեյմդալլԲրագիՀյոդ,ՎիդարՎալիՈւլլՆյորդՖրեյրԼոկի։ Հիմնական կանացի կերպարները. Ֆրիգգ (Օդինի կինը, բախտի խորհրդանիշը), Ֆրեյա (սիրո աստվածուհին), Իդուն (Ոսկե խնձորների պահապանը), ոսկեմազ Սիֆ (Թորի կինը, պտղաբերության խորհրդանիշը) և այլն։

·       Ասեր — Գլխավոր աստվածնորը` Օդինի գլխավորությամբ, ապրում են Ասգարդում` ասերի երկրում, որը գտնվում է երկնքում։
·       Վաներ — աստվածներ, որոնք կապված են պտղաբերության հետ, որոշ ժամանակ թշնամացած են եղել ասերի հետ։
·       Թուրսեր (հսկաներ) — չարի մարմնավորում, ասերի հակառակորդները (բարու մարմնավորում):
·       Ալվեր — բնության հոգիներ; բաժանվում են լուսավորների (էլֆեր), դվորֆերի (թզուկներ) և մութ  ցվերգների։
·       Նորներ — Մարդկային ճակատագրի երեք աստվածուհիները։
·       Ուրդ («ճակատագիր»).
·       Վերդանդի («դառնում»).
·       Սկուլդ («պարտք»).
·       Վալկիրի — 12 կին-պատերազմողները Օդինի կողմից; նրանք հետևում են մարտերին և ուղարկում են զոհված զինվորների հոգիները Վալհալա.
·       Բրյունհիլդա — Վալկիրիի անմահությունից զրկված կին-պատերազմող, Սիգուրդի(Զիգֆրիդ) սիրելին և Գուննարի կինը։
·       Հեյրսկյոգուլ
·       Հյոնդուլ
·       Գունն
·       Լիոդ — հսկա Գրիմնիրի դուստրը, Վոլսունգի սիրելին.
·       Թրուդ (Þrúðr) — Թորի և Սիֆի դուստրը.
·       Սկյոգուլ
·       Հիլդ
·       Սիգրդրիվա
·       Սվավա

Բալդերը, կամ Բալդրը զբաղեցնում այս ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Հին վիկինգների մոտ նա ուրախության, անմեղության, գարնան, ներողամտության և ցանկացած դրական բանի աստվածն էր։ Նա Օդինի ու Ֆրիգգի երկրորդ որդին էր և անխոցելի էր ցանկացած տեսակի վնասվածքների ու վերքերի տեսակետից, ինչպես նաև կանանց սիրելին էր։ Նա այնքան զորեղ էր, որ նույնիսկ Տոր աստծո հայտնի մուրճը չէր կարող վնասել նրան, բայց չար Աստված Լոկին մի նետ սարքեց, որի ծայրը թունավորված էր, և համոզեց Բոլդերի կույր եղբորը, որ կրակի դրանով եղբոր վրա։ Հենց այդ նետն էլ սպանում է Բալդերին


Լոկին խաբեության աստվածն էր սկանդինավյան դիցաբանության մեջ։ Ի սկզբանե, նրան սիրում էին, ինչպես բոլոր մյուս աստվածներին, բայց հետո նա փոխվում է։ Նա փոխակերպում էր և անգամ կարողնում էր փոխել իր սեռը։ Հենց Լոկին է ծնել լեգենդար Ֆերնիր գայլին, ով հետո սպանում է ոչ ավել, ոչ պակաս՝ Օդին աստծուն։ Լոկին ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էր չարանում, նա վիրավորում էր այլ աստվածների, գողանում էր նրանց համար շատ թանկարժեկ ու կարևոր իրեր։ Այն բանից հետո, երբ Լոկիի պատճառով զոհվեց Բալդերը, նրան կապկպեցին ու նետեցին մի խոր քարանձավ, որտեղ նրա երեսին պետք է թույն կաթար մինչև վիկինգների աշխահի վերջը՝ Ռագնարոկը։ Այստեղ էլ Լոկին կնքեց իր մահկանացուն

Հելը Լոկիի դուստրն էր ում անձամբ Օդինն էր վստահել մեռյալների թագավորությունը։ Ի տարբերություն հունական առասպելների, որտեղ Հադեսն էր մեռյալների թագավորության տիրակալը և հանդիսանում էր ամենազորեղ աստվածներից մեկը, Հելմին պարզապես տվել էին այն «գործը», որն ուրիշ ոչ ոք չեր ցանկանում ստանձնել։ Եթե մեկը հայտնվում էր Հելի տիրությունում, ապա այլևս չէր կարող դուրս գալ այնտեղից։ Անգամ Բալդերը՝ ընկնելով իր զարմուհու մոտ, այդպես էլ չկարողացավ դուրս գալ այնտեղից

Ֆրիգգն Օդին աստծո կինն էր և միակն էր, ում թույլատրված էր նստել Օդինի գահին, երբ վերջինս բացակայում էր։ Ֆրիգգը մայրության և պտղաբերության աստվածուհին էր։ Սկանդինավյան դիցաբանության մեջ Ֆրիգգը նաև բավականին «դուրս ընկած» կերպար ուներ, որովհետև պարբերաբար քնում էր վերջինիս եղբայրների հետ, իսկ Օդինն այդ մասին այդպես էլ չէր իմանում։ Այնուամենայնիվ, Ֆրիգգը Ասգարդի թագուհին էր և ուներ գուշակություններ անելու ունակություն,սակայն երբեք չէր հրապարակում դրանք

Ֆրեյրը վիկինգների ամենասիրելի աստվածներից էր։ Նա էր Էլֆերի թագավորության տիրակալը, ջրերի, խաղաղության և տղամարդկանց «պտղաբերության» աստվածը։ Նա էր պատասսխանատու մահականացուներին խաղաղություն ու հաճույք պարգևելու համար։ Ֆրեյրն ամուսնացած էր Գերդ անունով հսկայի հետ, ում հետ ամուսնանալու իրավունքի համար նա ստիպված էր հրաժարվել իր կախարդական թրից, ինչը և պատճառ հանդիսացավ նրա մահվան համար, երբ Ռագնորակի ժամանակ նա ընկավ հրե հսկա Սութր հսկայի հետ մենամարտում

Հեյմդալլը աստվածների պահապանն ու ծիածանային կամրջի պահակն էր, որը միակ հաղորդակցության ուղին էր Ասգարդի և Միդգարդի միջև։ Նա կանգնած էր այդ կամուրջի մոտ ու հսկում էր այն, իսկ Ռագնորակի ժամանակ նա պարտավոր էր ազդարարել դրա սկիզբը՝ փչելով հսկայական պոզը։ Հեիմդալլը միշտ ատում էր Լոկիին, անգամ երբ վերջինս դեռ սիրված էր և հենց նա է սպանում վերջինիս, բայց ինքն էլ ընկնում է ճակատամարտերից մեկի ժամանակ


Ֆրեյան սկանդինավյան դիցաբանության Աֆրոդիտեն էր՝ սիրո և գեղեցկության աստվածուհին, բայց ի տարբերություն հունական դիցուհու, ֆրեյան վիկինգների աստված էր, ուստի սիրո ու գեղեցկության աստվածուհու դիրքը չէր խանգարում, որպեսզի նա լինի նաև կատաղի ու սարսափազդու։ Ֆրեյան ռազմատենչ Վալկիրիաների առաջնորդն էր ու բազմաթիվ աստվածային ճակատամարտերի մասնակից։ Ֆրեյային էր նաև վերագրվում հյուսիսափայլը


Տիրը փառքի, մենամարտի ու պատերազմի աստվածն էր։ Նա էր, ով գերեց Ֆարնիր գայլին, ով սպանել էր Օդինին, բայց այդ առաքելության ժամանակ նա կորցրեց իր ձեռքը, ինչի համար նրան անվանում էին նաև «Պատերազմի կռնատ աստված»։ Տիրը ևս ընկավ Ռագնորակի ժամանակ, իսկ նրան սպանողը դժոխքի պահպանն էր՝ Գարմ հսկայական ու դիվային շունը

Օդինը նորդական դիցաբանության մեջ գլխավոր աստվածն էր ու Ասգարդի տիրակալը։ Վիկինգները նրան էին վերագրում ամեն ինչ, իսկ նրանց դիցաբանության առանձնահատկությունն այն էր, որ միևնույն բանի աստված կարող էին հանդիսանալ միանգամից մի քանի տարբեր աստվածներ, ուստի պետք չէ զրմանալ, որ Օդինը պատերազմի, որսորդության, իմաստության, պոեզիայի, պտղաբերության, օդի... մի խոսքով ամեն ինչի աստվածն էր։ Համաձայն առասպելների, նա շատ երկար ու սպիտակ մորուք ուներ և միաչքանի էր։ Թեև նա ամենազոր էր, բայց չգիտես ինչու դա չօգնեց նրան Ֆարնիր գայլից և անգամ որպեսզի նա զբաղեցնի այս ցուցակի առաջին հորիզոնականը


 Տորը ամպրոպի և կայծակի աստվածն էր, հսկաների ահն ու սարսափը, Մյոլլնիր մուրճի տիրակալն ու ամենազորեղ մարտիկը։ Տորը տեղաշարժվում էր երկնակամարով իր հսկայական պղնձակուռ կառքով, որը քաշում էին երկու այծեր ու նա պաշտպանում էր մարդկանց ու աստվածներին չար հսկաների դավադրություններից ու հարձակումներից։ Հենց նա է համարվում սկանդինավյան դիցաբանության ամենազորեղ աստվածը


Комментариев нет:

Отправить комментарий